Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բանկերը գյուղացուն օգնելու փոխարեն վնասում են

Բանկերը գյուղացուն օգնելու փոխարեն վնասում են
30.05.2014 | 13:42

Կարտոֆիլի մշակմամբ և արտահանմամբ Հայաստանը կարող է դառնալ փոքրիկ Հոլանդիա: Այս մասին այսօր հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով` այս տարի կարտոֆիլի առատ բերք կունենանք: Ծիրան քիչ կլինի` ընդհանուր բերքի 10-15 տոկոսի չափով, և այն բավականին թանկ կլինի: Ամեն տարի հայ գյուղացին ահռելի վնասներ է կրում կարկտահարության պատճառով: Բերբերյանի կարծիքով` անհրաժեշտ է հակակարկտային ցանցային համակարգ ստեղծել, մի բան, որը ողջ Եվրոպայում վաղուց արված է և որը կարող է նվազեցնել կարկտահարության ռիսկը: Բանախոսն անդրադարձել է և բանկային համակարգին, որը, վերջինիս գնահատմամբ, մեծ վնաս է պատճառում գյուղացուն` նրան հասցնելով սնանկացման: Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս տարի սակավաջուր է լինելու, Հրաչ Բերբերյանն ասել է, որ տարին ամենևին էլ սակավաջուր չէ, ամեն օր անձրև է գալիս: «Սակավաջուր հայտարարեցին, որ Սևանից ջուր վերցնեն»,-ասել է Հրաչ Բերբերյանը:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ