ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Վերստին աշխատավարձի ուշացում

Վերստին աշխատավարձի ուշացում
30.07.2014 | 17:24

Չնայած հանգստի շրջանը վաղուց մեկնարկել է և կրթական, մշակութային հաստատություններն արձակուրդային «տրամադրության» մեջ են, սակայն պարզվում է, որ Հայաստանի որոշ քաղաքներում աշխատողներին չեն էլ թողնում «կարգին» հանգիստ ունենալ:

irates.am խմբագրությանն են դիմել Վանաձորի երաժշտական դպրոցի մի խումբ աշխատողներ`բողոքելով, թե «արձակուրդային» աշխատավարձը չեն ստացել: Պատճառը, ըստ նրանց, ինչպես հաստատության ղեկավարությունն է պնդում, ֆինանսավորում չլինելն է: Այլ խոսքով, պետբյուջեից իբր դեռևս գումար չի հատկացվել:
Այսինքն, մարզային ենթակայությամբ գործող երաժշտական դպրոցներում աշխատավարձի ուշացում է լինում ու հաստատության տնօրենությունը ջանք չի թափում օր առաջ այդ խնդրին լուծում տալու` բավարարվելով այդ «մեղքը» պետության վրա գցելով:
Հարց է ծագում. արդյոք այդ գումարները պետբյուջեից չե՞ն տրվել, թե՞ մինչև աշխատողներին հասնելու «ճանապարհին» փոշիացվել են: Եթե առաջին դեպքն է, ուրեմն կառավարության հերթական «օղակը» թերացել է, իսկ եթե երկրորդը, ուրեմն անհապաղ պետք է ծառայողական քննություն նշանակվի:
Այսպես, թե այնպես, տուժողը երաժշտական դպրոցի աշխատակազմն է, որը գուցե ողջ տարին սպասել է այդ գումարին, որ ինչ-որ խնդիր լուծի կամ մի քանի օրվա հանգիստ ունենա (եթե, իհարկե, այդ գումարով հնարավոր լինի հանգիստ կազմակերպել), սակայն պետությունը կամ որոշ մարդիկ դա էլ են «հարամ» անում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

½/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 03.07.2025