«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հուշագիրը նոր հնարավորություններ է բացում

Հուշագիրը նոր հնարավորություններ է բացում
06.05.2015 | 18:56

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի քաղաքային կադաստրի ուսանողների և մի շարք այլ բուհերի համար նոր հնարավորություն է բացվում։

2015-ի մայիսի 6-ին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը «ՈՒսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ –ում ՃՇՀԱՀ-ի , ԵՊՀ-ի , ՀՊՏՀ-ի և ՀԱԱՀ-ի ռեկտորների հետ կնքեց համագործակցության հուշագիր։
«ՈՒսումնամեթոդական կենտրոն»-ի ստեղծման կարևորագույն խնդիրներից մեկը կադաստրի համակարգի համար կադրային բազայի ստեղծումն է։ Կենտրոնում կազմակերպվող դասընթացների միջոցով վերոհիշյալ բուհերի ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կտրվի մասնակցելու դասընթացների , գործնական պարապմունքների, ձեռք բերել խորացված մասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Համալրելով համակարգի կադրային բազան՝ վերջիններս հնարավորություն կունենան օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի անցնել կադաստրի համակարգում»,- կարևորելով հուշագրի վավերացումը՝ ասաց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։


Հուշագրի համաձայն՝ կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան, կենտրոնում կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, կանցկացվեն ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ։ Հուշագրի կողմ հանդիսացող բուհերը կօժանդակեն ուսանողների և շրջանավարտների ներգրավմանը կենտրոնի կողմից իրականացվող ուսումնական դասընթացներին։
«Մենք սրտանց սպասում էինք այս ուսումնամեթոդական կենտրոնի բացմանը։ Այն մեր ուսանողներին հնարավորություն կտա ավելի սերտ և լայնորեն ճանաչելու ոլորտը գործնականում»,- իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ