ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՀՀ-ում կկայանա լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի արևելյան երկրների առաջնությունը

ՀՀ-ում կկայանա լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի արևելյան երկրների առաջնությունը
11.05.2015 | 13:40

Հուլիսի 23-26-ին Հայաստանում կկազմակերպվի լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի արևելյան երկրների առաջնություն։ Հայաստանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականի մարզիչ Գրիգորի Ամբարյանը նշում է, որ սա ՀՀ անկախությունից հետո աննախադեպ երևույթ է այս մարզաձևում։
Այս օրերին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան պատրաստվում է Սևանի ափին անցկացվելիք առաջնությանը։ Հայաստան է ժամանել Ռուսաստանի ու Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ և նայելով ենթակառուցվածքները, համոզվել է, որ պայմանները բավականին լավն են, սակայն որոշակի պրոբլեմներ կան միայն ավազի հետ կապված, քանի որ Սևանում օգտագործվող ավազը պիտանի չէ խաղալու համար։ Վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիան աշխատանքներ է տանում ստանդարտներին համապատասխան խաղահրապարակ պատրաստելու և Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ուղղությամբ։
Նշենք, որ ապրիլին Հայաստանում կազմակերպվել էր լողափնյա վոլեյբոլին նվիրված սեմինար, որը վարել էր Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի լողափնյա վոլեյբոլի հանձնաժողովի անդամ, լողափնյա վոլեյբոլի հայտնի մասնագետ Իլյա Վոլոդարսկին: Սեմինարը հիմնականում վերաբերում էր լողափնյա վոլեյբոլի առաջնությունների կազմակերպմանը, միջազգային առաջնություններին մասնակցության համար ռեյտինգային միավորների տրման համակարգերին և կանոնների նոր փոփոխություններին: Հայաստանի վոլեյբոլի մասնագետների կարծիքով՝ սպասվող միջազգային առաջնությունից առաջ սեմինարը կարևոր էր իրենց համար:
Գրիգորի Ամբարյանը նշեց նաև, որ օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերում ընդգրկված նոր մարզաձևերի թվում է նաև լողափնյա վոլեյբոլը։ Մեր զրուցակիցը նշում է, որ նոր մարզաձևերից ամենաշատ հայտը ներկայացրել են հենց լողափնյա վոլեյբոլից։ Նշենք, որ լողափնյա վոլեյբոլը խաղում են երկու մարզիկով։ Դասական վոլեյբոլ խաղացողները կարող են խաղալ նաև լողափնյա վոլեյբոլ։ Բացի այդ, այն ամբողջ աշխարհում շատ տարածված մարզաձև է։ Լողափնյա վոլեյբոլը թեև մատչելի է, խաղում են նաև հանգստացողները, սակայն պրոֆեսիոնալ առումով բարդ սպորտաձև է։ Գրիգորի Ամբարյանը համոզված է, որ այն Հայաստանում զարգանալու մեծ ներուժ ունի։ Աշխատանքներ են տարվում վարկանիշ հավաքելու և հետագա օլիմպիադաներին մասնակցելու համար։ «Շատ խոստումնալից երիտասարդներ ունենք, որոնք, մրցաշարերի մասնակցելով, փորձ ձեռք բերելով, հետագայում կկարողանան մեծ արդյունքների հասնել»,- ասաց մարզիչը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ