Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նախարարների ականջի համար

Նախարարների ականջի համար
18.09.2015 | 00:17

Գաղտնի հարց չկար, բայց վարչապետ Հովիկ Աբրահամյանը երևի թե կարևոր ասելիք ուներ նախարարներին։ Կառավարության նիստը չավարտված՝ վարչապետն ասաց. «Կառավարության անդամները մնան, մյուսները կարող են գնալ»։ Այս ռեպլիկով էլ ավարտվեց նիստը։ Թե կոնկրետ ինչ հարց էր, որ նախատեսված էր միայն նախարարների ականջների համար, մնաց անհայտ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ