Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեսին այստեղ էլ է առաջինը

Մեսին այստեղ էլ է առաջինը
22.01.2016 | 11:33

2015-ին աշխարհում ամենաշատ վաճառված մարզաշապիկները «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալ, «Բարսելոնի» ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարձակվող Լիոնել Մեսիի անունով են: Ցուցակում երկրորդը Քրիշտիանու Ռոնալդուն է (Մադրիդի «Ռեալ»), երրորդը՝ Նեյմարը («Բարսելոն»): Հետաքրքրական է, որ իսպանական այս եռյակի կողքին լավագույն տասնյակում տեղ է գտել ընդամենը երկու երկրի ներկայացուցիչ: Նրանցից մեկը Ֆրանսիան ներկայացնող, «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող Զլատան Իբրահիմովիչն է, մնացածներն անգլիական ակումբներից են՝ Էդեն Ազար («Չելսի»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ», այս մրցաշրջանում հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսիում»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), ՈՒեյն Ռունի («Մանչեստր Յունայթեդ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ