Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռոնալդինիոյի մարգարեությունը

Ռոնալդինիոյի մարգարեությունը
24.01.2016 | 12:56

Բասկետբոլային գերաստղ Կոբի Բրայանտը տարիներ անց հիշել է, որ «Բարսելոնի» նախկին կիսապաշտպան, համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդինիոն, Լոս Անջելեսում եղած ժամանակ կանխագուշակել է Լիոնել Մեսիի ապագան.

«Նա ինձ ասաց.
-Կոբի, ցանկանում եմ քեզ ներկայացնել մի տղայի, ով կդառնա պատմության լավագույն ֆուտբոլիստը:
Ի՞նչ: Դու ես լավագույնը:
Սակայն նա շարունակեց.
Ոչ, ոչ, այս տղան է լինելու լավագույնը:
Այդ տղան Լիոնել Մեսին էր, -հիշում է Բրայանտը, -ով այդ ժամանակ դեռ տասնյոթ տարեկան էր»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ