ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

ՀՀԿ-ն չի թերացել, չի ծուլացել

ՀՀԿ-ն չի թերացել, չի ծուլացել
16.02.2016 | 14:22

Մինչ ընդդիմադիրները հայտարարում են, թե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն նույնիսկ հինգ տոկոսը չի կարող հաղթահարել, իշխող մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ փաստում է, որ ընդդիմադիրները կարծես ժամանակից շուտ են սկսել նախընտրական շրջանը: «Եթե հիմա սկսենք ամեն մեկի ասածը մեկնաբանել, աշխատելու ժամանակ էլ չի մնա: Նախընտրական տրամադրությունները կարծես թե ակնհայտ են: Ընդդիմադիրները վերակազմավորվելու, վերադասավորվելու, ընդդիմադիր կեցվածք ընդունելու գործընթացների մեջ են: Դեռ ժամանակ կա, դեռ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունել»,- նշեց մեր զրուցակիցը, և այն դիտարկմանը, թե այս տարիների ընթացքում ՀՀԿ-ի կատարած քայլերը թույլ տալիս են ասել, որ մեծամասնությունը նորից ընտրվելու մեծ հնարավորություն ունի, հավելեց, որ այդ հարցը պետք է դիտարկել ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում: «Եթե ասենք, որ մեր կատարած աշխատանքները գերազանց են, ճիշտ չէ: Բայց նաև սխալ կլինի ասել, որ մենք թերացել կամ ծուլացել ենք»,- ասաց պատգամավորը` ընդգծելով, որ այսօր մենք աշխարհում կատարվող զարգացումների, «եռման կաթսայի» կենտրոնում ենք:

«Արդյոք դրսի մարտահրավերների մատնանշումը կարո՞ղ է արդարացում լինել ներքաղաքական կյանքի բազմաթիվ խնդիրների համար» հարցին էլ ի պատասխան Հովհաննես Սահակյանը շեշտեց. «Հասարակությունը կամաց-կամաց հոռի երևույթների հանդեպ անհանդուրժող է դառնում: Եթե իննսունականներին կարմիր լույսի տակով սպիտակ «նիվաները» ազդանշանով անցնում էին, և դա նրանց կարծես դրական առումով հատուկ «կարգավիճակ» էր շնորհում, այսօր եթե անգամ հոծ գիծը «տրորեն» կամ հետիոտնը ճանապարհը հատի ոչ սահմանված տեղից, անմիջապես հասարակության պարսավանքին են արժանանում: Ձեր մատնանշած ներքին վատ երևույթները նաև հասարակության անհանդուրժողականության արդյունքում են վերանում»: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ այդ փոփոխություններին, անշուշտ, պետք է արագ գնալ, ինչին նպաստում է նաև բարեփոխված սահմանադրությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ