Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Քոչարյանը դաշտն է «շոշափում»

Քոչարյանը դաշտն է «շոշափում»
15.03.2016 | 00:37

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց «խայծ» նետել քաղաքական դաշտ և պարզել, թե հասարակական-քաղաքական ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ: «Խայծը» Վարդան Օսկանյանն է` իր նոր կուսակցությամբ: Սա կարելի է ասել, ստուգարք է, որը հաջող հանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն: Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանը չցանկացավ առայժմ խաղաքարտերը բացել ու հստակեցնել, թե ինչ թելերով է կուսակցությունը կապված երկրորդ նախագահի հետ, բայց, ինչպես ասում են, դա ապացուցելու կարիք էլ չկա: «Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Ես այդպիսի խնդիր չունեմ: Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալու, մեր անելիքներով ու մեր ծրագրով»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը, ըստ էության, փաստելով, որ առանձնակի ջանք չի էլ թափի հանրությանը հակառակն ապացուցելու համար:
Նոր ձևավորվող քաղաքական ուժի շարքերում, մեր տեղեկություններով, լինելու են ոչ միայն ԲՀԿ-ից հեռացածները և հեռանալ պատրաստվողները` Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, այլև Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը: Այս կադրային բազան էլ է գալիս ապացուցելու, որ Օսկանյանը մտադիր չէ «տարանջատվել» Քոչարյանից։ Նույն աղբյուրի պնդմամբ, եթե այս գունապնակով ներկայացող քաղաքական ուժը հանրության շրջանում որոշակի վստահություն ձեռք բերի, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ֆինանսական մեծ հոսքեր ապահովելու դրա կայացման համար: Ասում են նաև, որ, ԲՀԿ-ի օրինակով, Քոչարյանը կփորձի «հեռակառավարման վահանակն» իր ձեռքում պահել, հետևել բոլոր շարժերին և թելադրել հետագա գործողությունները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ