Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Էտում են, ոչ թե արմատախիլ անում

Էտում են, ոչ թե արմատախիլ անում
27.05.2016 | 08:28

Մենաշնորհների և կառավարության ուռճացված համակարգի դեմ պայքարի անհրաժեշտությունը բոլոր կառավարությունները բազմիցս շեշտել են և հանդես են եկել համապատասխան հայտարարություններով, սակայն խոսքը գործ չի դարձել։ Այժմ այդ հայտարարությունների էստաֆետը փոխանցված է։ Մի քանի շաբաթ է՝ հանրությունը ակտիվորեն քննարկում է ծառայողական ավտոմեքենաների և գործառույթների կրճատումների վերաբերյալ կառավարության որոշումը։

Որպես կանոն, նման հայտարարություններից հետո որոշ կրճատումներ իրականացվում են, սակայն մի քանի ամիս հետո ապարատը կրկին ուռճացվում է։ Փաստորեն, էտում են, ոչ թե արմատախիլ անում։ Ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ այն լիարժեքորեն կիրականացվի՝ հարցրինք ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻՆ։ «Բնականաբար, ինչ-որ փուլում այդ գործընթացը պետք է սկսվեր։ Այո, մինչ օրս հայտարարությունների մակարդակից այն կողմ առաջ չենք գնացել։ Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է անցնի բարեխիղճ և էֆեկտիվ կառավարման։ Փորձագետների ամենապարզ հաշվարկները փաստում են, որ աշխատատեղերի առնվազն 30 %-ը հիմնավորված չէ։ Կարծում եմ, այդ խնդիրը պետք է ժամ առաջ լուծել»,- ասաց պատգամավորը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ