Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հռոմի պապ․ Պարզ է, որ ինչ-որ բան սխալ է գործում ԵՄ-ում

Հռոմի պապ․ Պարզ է, որ ինչ-որ բան սխալ է գործում ԵՄ-ում
28.06.2016 | 01:18

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրամիությանը ուղիներ գտնելու հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի հետ մնալու համար։ Հայաստանից Վատիկան մեկնելու ճանապարհին նա լրագրողներին ասել է, թե պարզ է, որ ինչ-որ բան սխալ է գործում այս կառույցում:

«Եվրամիությունը պետք է նոր ուժ գտնի՝ մեծ ազատություն ու անկախություն տալով երկրներին»,- հայտարարել է Հռոմի պապը։ Ֆրանցիսկոս պապը ասել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պետք է ներողություն խնդրի միասեռականներից՝ նրանց վատ վերաբերվելու համար։ «Եկեղեցին իրավունք չունի դատելու նրանց և պետք է հարգի միասեռականներին»:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ