«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սոցփաթեթով հանգիստն արգելված չէ

Սոցփաթեթով հանգիստն արգելված չէ
15.07.2016 | 01:40

Սոցիալական փաթեթներից օգտվողներն այս տարի ևս կարող են իրենց ամառային արձակուրդը կազմակերպել փաթեթի շրջանակներում։ Կառավարությունը մարդկանց այս տարի չի զրկել այդ հնարավորությունից։ «2016-ին հստակ գործում են սոցփաթեթով նախատեսված բոլոր ծրագրերը։ Մարդկանց մեջ թյուրըմբռնում կա, թե հանգստի բաղադրիչը կասեցվել է»,- կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետը։ Հիշեցնենք՝ սոցփաթեթի բաղադրիչը կասեցնելու մասին կառավարության որոշումը վերաբերում է 2017-ին և ունի ժամանակավոր բնույթ։ Կառավարությունը նպատակ ունի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերելու կոռուպցիոն խութերը և կանխելու դրանք։

Գործադիրի ղեկավարը վստահեցրեց, որ ուսումնասիրություններն ավարտելուց հետո այդ բաղադրիչը կրկին կգործի։ Իսկ մինչ այդ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով վերջին երկու շաբաթվա ուսումնասիրությունը, ասաց, որ մարդիկ պայմանավորվածություններ են ձեռք բերում հյուրանոցների և հանգստյան տների տնօրենների հետ՝ փաթեթով նախատեսված գումարը կանխիկացնելու շուրջ, և համարեց դա հանցավոր արարք։ Նիստի ավարտին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ճշգրտումները, կապված Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հետ, ավելի քան անհրաժեշտ էին։ Մասնավորապես, նախարարը հիշեցրեց, որ գումարը կանխիկացնելը հանցանք չէ, սոցփաթեթին հատկացվող գումարները չեն ուղղորդվում միայն հանգստյան բաղադրիչի վրա, ինչպես ներկայացվում է, այլ բաշխվում են մնացած երեք բաղադրիչների վրա ևս։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ