Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Փոփոխություններ նախագահականում

Փոփոխություններ նախագահականում
21.10.2016 | 01:12

Կառավարման համակարգում ղեկավարների փոփոխությունից հետո առաջին տուժողը, որպես կանոն, շարքային աշխատակիցն է լինում։ Նոր ղեկավարը, «թացը չորի հետ վառելու» սկզբունքով, աշխատանքից հեռացնում է նախորդի մարդկանց՝ հաշվի չառնելով փորձ ու հմտություն։


Այս ձեռագիրը խորթ չէ նաև նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին, որ ջանադրաբար սկսել է «ազատման օպերացիան»։ Աշխատանքին հրաժեշտ են տվել անգամ երկար տարիներ աշխատակազմի տարբեր ղեկավարների հետ աշխատած անձինք՝ իրենց տեղը զիջելով բարետես երիտասարդներին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ