Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Քրեականացնե՞լ, թե՞ չքրեականացնել

Քրեականացնե՞լ, թե՞ չքրեականացնել
04.11.2016 | 00:30

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես թե ժողովրդի խոսքն իրականություն է դարձնում։ Կառավարության երեկվա նիստում վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարելու կոշտ հանձնարարականներ տվեց։

Մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է ապօրինի հարստացումը քրեականացնել, ընդլայնել հայտարարագրման ցուցակները։ Գուցե օլիգարխիկ կլանի համար «քրեականացում» ձևակերպումը հաճելի չհնչի, սակայն միանշանակ է, որ ժողովրդի համար այն ընդունելի պահանջ է։ Ի՞նչ ընթացք կստանան այս հանձնարարականները, ժամանակը ցույց կտա։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ