Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հռոմի պապից ավելի կաթոլիկ

Հռոմի պապից ավելի կաթոլիկ
10.03.2017 | 00:34

Առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ կամ չգիտի ՀՀ Սահմանադրության պահանջը նույնականացման քարտերի վերաբերյալ, կամ էլ անտեսում է այն: Տարբեր բժշկական կենտրոններից ստացված ահազանգերի համաձայն, մոտ մեկ ամիս առաջ նախարարը պարտադրել է բոլորին ստանալ նույնականացման քարտեր: Հիշեցնենք, որ դավանանքի և խղճի ազատության սահմանադրական իրավունքը հաշվի առնելով, Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ այն անձինք, ովքեր չեն ցանկանում ստանալ նույնականացման քարտ, կարող են ձեռք բերել այդ քարտից հրաժարվելու մասին տեղեկանք և իրականացնել ցանկացած գործարք:

Ինչո՞ւ է Լևոն Ալթունյանն այս պահանջն անտեսել, անհասկանալի է: Գուցե նպատակը բուժհիմնարկների աշխատանքն ամբողջությամբ ծրագրային դարձնե՞լն է: Սակայն, եթե նկատենք, որ նախարարի այդ պարտադրանքն ընտրությունների նախաշեմին է իրականացվել, ապա չի բացառվում, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ