ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին

ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին
22.11.2017 | 12:05

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 17-ին մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այդ շաբաթվա ընթացքում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, այս վարակի վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորմանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես միացել է նշված միջացառումներին։ Դրանց շրջանակներում ՀԵՀ-ը ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության և ինքնաթեստավորման հնարավորության մասին տեղեկացնելու նպատակով նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, մարզահամերգային համալիրում կայացած համերգից առաջ երիտասարդների շրջանում տարածեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ, դահլիճի մեծ էկրանին ցուցադրվեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևայի մասնակցությամբ տեսանյութ: Կոչեր հնչեցին թեստավորման անհրաժեշտության և սեփական ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու կարևորության մասին։


Արդյունքում Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդներ իրազեկվեցին, որ ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ, կարևոր է հետազոտվել/ինքնաթեստավորվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը և վարակված լինելու դեպքում ստանալ բուժում ու ապրել լիարժեք կյանքով:
Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Դիտվել է՝ 3018

Մեկնաբանություններ