ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին

«Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին
30.11.2017 | 17:06

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 19:00, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի կունենա «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված «Ֆոտոլուր» լրատվական գործակալության գործունեության 15-ամյակին:

«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 2002 թվականին հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանի կողմից: Որպես Հայաստանի առաջին մասնավոր ֆոտոգործակալություն համագործակցել և համագործակցում է ինչպես տեղական առցանց և տպագիր, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների հետ:

Ֆոտոցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15-ամյա գործունեության լավագույն կադրերն ու իրադարձությունները: Ֆոտոցուցահանդեսի մուտքն ազատ է: Այն կգործի մինչև դեկտեմբերի 4-ը:

Դիտվել է՝ 5376

Մեկնաբանություններ