Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ուղեղային գրոհ» և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ գործնական հմտություններ՝ լրագրողներին

«Ուղեղային գրոհ» և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ գործնական հմտություններ՝ լրագրողներին
02.12.2017 | 22:59

2016-ի տվյալներով՝ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 միլիոն հիվանդ: Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկած՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով լրագրողների համար սեմինար-վարժանքի ընթացքում անցկացվեց «ուղեղային գրոհ», անդրադարձ կատարվեց ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներին և կանխարգելման խնդիրներին: Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը տեղեկացրեց, որ մեր տարածաշրջանում՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ապրում է ՄԻԱՎ վարակով մինչև 1,6 միլիոն պացիենտ: ՄԻԱՎ վարակի տարածումն ամենամեծը ՌԴ-ում է և Ուկրաինայում: ՄԻԱՎ վարակով ամենաշատ պացիենտներ ապրում են Աֆրիկայում:
Խոսելով վարակի փոխանցման ուղիների մասին՝ մասնագետն ասաց. «Գոյություն ունի փոխանցման երեք ճանապարհ՝ սեռական ճանապարհ, արյուն և մորից երեխային: Պետք է լինի բավարար քանակով տեսանելի արյուն՝0,1 միլիլիտր և ավելի: Վարակը փոխանցվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և մայրական կաթի միջոցով»:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ-ում լուծվում անապահով խավի՝ ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման հարցը, պարոն Արզաքանյանը պատասխանեց. «Պետությունն ապահովում է անվճար բուժօգնություն ՄԻԱՎ վարակի դեպքում: Բուժում ասելով՝ հասկանում ենք հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրում: Հիվանդը կանգնում է դիսպանսերային հսկողության՝ սկսած հետազոտությունից մինչև բուժում: Ամեն ինչ անվճար է: Այս հիվանդության դեպքում կարևոր է ամենօրյա ռեժիմով դեղորայքային ընդունումը»:


Հանրային ռադիոյի լրագրող Անի Մինասյանը, կարևորելով այսպիսի ձևաչափով լրագրողների հետ հանդիպումները, նշեց. «Լրագրողները հասարակության մեջ ամենակարևոր օղակներից են և հենց նրանց միջոցով է հասարակական կարծիք ձևավորվում, շատ բան դառնում հավաստի հասարակության մնացած հատվածի համար: Ուստի նրանք ամենաթիրախային խմբում են և ամենակրթվածը պիտի լինեն ինֆորմացիայի տիրապետման և տարածման հարցում: Նման ծրագրերի կազմակերպումն առաջին հերթին կրթում է լրագրողներին, որ կարողանան ավելի լայն լսարանին հասցնել տեղեկատվությունը հատկապես գրագետ կերպով, քանի որ շատ հաճախ խնդիրը չի լուծում կամ հակառակը, գնում է դեպի բարդացում հենց լրագրողների սխալ ներկայացման պատճառով»:

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ