ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համաձայնության չեն գալիս

Համաձայնության չեն գալիս
05.12.2017 | 18:11

Mirror-ի վկայմամբ՝ «Մանչեստր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը» չեն կարողանում համաձայնության գալ «արքայականի» կիսապաշտպան Գարետ Բեյլի հարցում: Մանչեստրցիները նրա համար պատրաստ են վճարելու 60 միլիոն եվրո, մինչդեռ «սերուցքայինները» պահանջում են հարյուր միլիոն: Շատ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլին իր կազմում տեսնելու պատրաստակամություն է ունեցել անգլիական մեկ այլ ակումբ` «Չելսին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ