Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Առաջին ուղեգիրն արդեն ունենք

Առաջին ուղեգիրն արդեն ունենք
20.02.2018 | 02:40

Մի քանի օր առաջ է ավարտվել Գրան պրիի խաղարկության հերթական, մոսկովյան փուլը, որը 2018-ի հոկտեմբերին անցկացվելիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի արժեք ուներ: ՈՒրախությամբ նշենք, որ ուղեգրերից մեկը բաժին է հասել Երևանի գեղարվեստական մարմնամարզության ու ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, տասնհինգամյա Յուլյա Վոդոպյանովային:

Նա 56 մասնակիցների մեջ 56,6 միավորով ճանաչվել է իններորդը, իսկ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաշվարկով՝ յոթերորդը: Նշենք, որ մեր աղջնակը Հայաստանին օլիմպիական խաղերի ուղեգիր բերած առաջին մարզիկն է առայժմ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ