ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը
17.03.2018 | 15:24

«Հանուն Հայաստան պետության» ճակատի երկրորդ հանրահավաքը հատուկ խորհուրդ ուներ՝ նվիրված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին, և հանրահավաքի ելույթների մեծ մասը հենց նրան էր վերաբերում։


Հանրահավաքում հնչեցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի գործունեությանը և նպատակներին վերաբերող հայտարարություններ։ Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը և պատրաստ են միավորվել ու համագործակցել բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ, որ համամիտ են իրենց տեսակետին այս հարցում։ Սանասարյանը նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի և խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի անունները։
Հանրահավաքից հետո երթ անցկացվեց, որի մասնակիցները շարժվեցին Հյուսիսային պողոտա, անցան Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա և երթն ավարտեցին Ազատության հրապարակում։

Դիտվել է՝ 3310

Մեկնաբանություններ