ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Եկեղեցով» հավանություն ստացան

«Եկեղեցով» հավանություն ստացան
03.04.2018 | 12:36

Այս օրերին որոշ նախկին ու գործող համայնքապետերի ձերբակալության ֆոնին ուշագրավ էր, որ Սուրբ Հարության տոնին ամպհովանին վստահվել էր համայնքապետերին: Միայն մի կողմում էր նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը: Երեք կողմում համայնքապետերն էին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը:


Վերջիններիս մեջ հատկապես «դիդակտիկ» սուբյեկտ է Մամիկոն Ասլանյանը, որի ընտրության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Ընդդիմությունը մինչ օրս էլ հակասահմանադրական է որակում նրա ընտրվելու փաստը: Սակայն իշխանությունում ընդունված սովորույթ է, երբ դառնում են խաչքավոր կամ ամպհովանին բռնող, նշանակում է` վայելում են իշխանության անվերապահ աջակցությունը: Փաստորեն, Վանաձորի քաղաքապետը կարող է հանգիստ ղեկավարել քաղաքը, նա «եկեղեցով» էլ է ստացել «վերևների» հավանությունը: Սա նաև ապացույցն է այն բանի, որ իշխանության համար միևնույն է` ընդդիմությունը կամ վանաձորցիների կեսը ընդունում, թե չի ընդունում նրան:


Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանն էլ ընդամենը վերջերս ընտրվեց: «Գնթունիքի» սեփականատերն է: Իսկ Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը, իր խոսքով ասած, քսան տարուց ավելի ՀՀԿ անդամ է: Իսկը ամպհովանին տանելու արժան մարդ:
Վերջում հավելենք, որ բոլոր համայնքապետերն էլ ՀՀԿ-ական են կամ, ավելի ստույգ, քաղաքապետ են դարձել լինելով ՀՀԿ-ի թեկնածու: Դժվար է պատկերացնել, որ ամպհովանին բռնողները կարող էին լինել մյուս կուսակցությունների անդամ համայնքապետերը: Իսկ մյուս ՀՀԿ-ական համայնքապետերից վերջիններս առանձնացել են իշխանության սիրելին լինելու հանգամանքով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ