ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանի «պարգևած» մայիսի 1-ը

Փաշինյանի «պարգևած» մայիսի 1-ը
18.04.2018 | 18:22

«ՈՒսանող չկա, մարդ չկա, էլ չեմ քշելու»,- այսօր երթուղային տաքսու վարորդներից մեկը զայրացած ասաց, հետն էլ հավելեց. «Բաղրամյան փողոցում ոնց որ մայիսի 1-ը լինի»: Իսկ «մայիսի 1-ի» հեղինակը, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանն է, ով շարունակում է փակել փողոցներն ու երթեր անցկացնել: Ոստիկանությունն էլ արդեն անցել է գործողությունների, զանգվածաբար բերման են ենթարկվում երիտասարդներ, որոնց մեջ կան նաև անչափահասներ: Ոստիկանական բաժնում պահվող երեխաների ծնողները «Ազատություն» ռ/կ հետ զրույցում նշել են, որ հատուկ «բոմժեր» կան քաղմասում, որոնք իրենց երեխաների դեմ վկայություն են տալիս:


Մինչ փողոցում լարվածությունը շարունակում է մեծանալ, իշխանության ներկայացուցիչները շարունակում են լուռ հետևել իրադարձություններին, հանրապետականներից ոչ մեկը չի ցանկանում խոսել կատարվողի մասին: Այս ամենին զուգահեռ Սերժ Սարգսյանը շարունակում է ստանալ շնորհավորանքներ, և ամենազարմանալին՝ Ռոբերտ Քոչարյանն է շտապել զանգել նրան ու շնորհավորել: Սա դժվար է ասել, թե Սարգսյանի համար, այսպես ասած, «լավություն» է, որովհետև դա հանրության մեջ լրիվ այլ արձագանք ստացավ: Եվ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց արձագանքել, թե դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույնն են, իսկ վերջինս չի կարող որևէ կերպ ընդդիմություն համարվել: Այս թեժ իրավիճակում Քոչարյանն իր շնորհավորանքով, մեղմ ասած, Սերժ Սարգսյանին անհարմար վիճակի մեջ դրեց:


Ի դեպ, հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը՝ երկկողմ զսպվածության կոչ անելով: «Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»,- ասված է պետքարտուղարության հայտարարության մեջ: Իսկ ՌԴ-ն ավելի «անմիջական» է եղել, հեռախոսազանգով է շնորհավորել Սերժ Սարգսյանին: Հստակ է մի բան. այս երկու գերտերություններն էլ իրենց չափով ներգրավված են հայաստանյան ընդդիմության ընդվզման մեջ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ