ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հիմա FBI-ի քննիչները եկե՞լ են, թե՞ ոչ

Հիմա FBI-ի քննիչները եկե՞լ են, թե՞ ոչ
18.05.2018 | 16:18

Մամուլը գրել էր, որ Հայաստան են ժամանել FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչներ և մեր երկրի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը: Քննիչները պետք է նաև քննության առարկա դարձնեին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վերջին շաբաթվա տրանսֆերտները, քանի որ վերջին շրջանում լուրջ կապիտալի արտահոսք է նկատվել Հայաստանից և, կասկած կա, որ Հայաստանում աշխատած ապօրինի գումարներ են տեղափոխվել ԱՄՆ:


Ի դեպ, ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում կապիտալի արտահոսք չի եղել:
Հավելենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանն ասել է, որ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն, որպեսզի պարզի` իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան: ԱՄՆ դեսպանատունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ