ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Լյուբիմչիկ»-ներն իմունիտե՞տ ունեն

«Լյուբիմչիկ»-ներն իմունիտե՞տ ունեն
25.05.2018 | 02:04

Պետեկամուտների կոմիտեում հերթական իշխանափոխությունը հանգեցրել է զանգվածային հրաժարականների շքերթի: Այն առնչվել է կոմիտեի նախագահի բոլոր տեղակալներին, վարչության պետերին, նրանց տեղակալներին, բաժնի պետերին ու մյուսներին: Շատ հայտնի պաշտոնյաներ պաշտոնանկ եղան: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ այս աղմկահարույց գործընթացը շրջանցեց, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հայտնի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներին՝ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանին և ՊԵԿ օպերատիվ վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանին:


Ենթադրվում է, որ այս պաշտոնյաները նման բարեհաճ վերաբերմունքի են արժանացել «ժողովրդի կառավարության» մասնակից կուսակցությունների միջև ձեռք բերված պաշտոնների բաժանման պայմանավորվածությունների շրջանակում: Իսկ քանի որ, ըստ «Նոր Հայաստանի» կանոնների, Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որևէ կապ չունեն ու չեն ունեցել «նախորդ հանցավոր ռեժիմի» հետ, ապա նրանց հետ փոխկապակցված անձինք անձեռնմխելի են: Ամենայն հավանականությամբ, նույն իմունիտետն ունի նաև մաքսային կոմիտեի նախկին ղեկավար, 25000-դոլարանոց կոնյակի սիրահար, Արմեն Ավետիսյանի հովանավորյալ և «լյուբիմչիկ», Գուգարքի մաքսատան պետ Կարեն Ջանոյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ