ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կուսակցությանը հարվածել են` ներսում լինելով

Կուսակցությանը հարվածել են` ներսում լինելով
25.05.2018 | 02:13

«Իրատեսն» արդեն գրել է, որ ՀՅԴ-ի դրսի ու ներսի կառույցներում դժգոհության ալիք է հասունանում: Սփյուռքի կուսակցականներն առաջարկել են արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել՝ քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:

Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Ներկուսակցական բախման հետևանքով «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց` լինելու է հերթական ընդհանուր ժողով, որից առաջ, բնականաբար, խմորումներ կլինեն: «Խմորումներ միշտ էլ եղել են: Մենք առողջ օրգանիզմ ենք և ժողովրդավարական կառույց»,- ասաց Ռուստամյանը, իսկ դիտարկմանը, թե ինչ դժգոհություններ կան, ասաց, թե տեսակետների տարբերություն կարող է լինել մինչև որոշումներ կայացնելը, իսկ դրանից հետո բոլորը պարտավոր են ենթարկվել որոշումներին:
Ինչ վերաբերում է Աբո Պողիկյանի հեռացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Ով էլ որ լինի, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում որպես անձի, բայց բոլորն էլ պետք է իմանան, որ դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում, եթե կա կանոնագիր, որով կառույցը գոյություն ունի, պետք է հարգենք այդ ավանդույթը, դրա շնորհիվ է, որ դաշնակցությունը կենսունակ է: Ոչ մեկին իրավունք չի տրված խախտելու դա»:

Հարցին` դրսի կառույցների կարծիքը հաշվի չե՞ք առնում (գրել էինք, որ սփյուռքի կառույցները ՀՅԴ-ի այսօրվա քաղաքական դիրքորոշումը ճիշտ չեն համարում), Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Բոլորի կարծիքն էլ հաշվի ենք առնում, բայց ըստ մեր կանոնադրային ընթացակարգի: Մենք դրա համար ձև ենք որդեգրել, թե ինչպես հաշվի առնել մեր շարքային ընկերների կարծիքը: Ինչն էլ անում ենք: Իսկ եթե որևէ շարքային ընկեր համարում է, որ իր չընդունված կարծիքը կարող է հրապարակավ պաշտպանել, դա արդեն դաշնակցություն չէ, թող դուրս գա կուսակցությունից ու գնա պաշտպանի իր մարդկային իրավունքները: Կուսակցությանը հարվածել` ներսում լինելով, այսինքն` դեմ գնալ որոշումներին, երբ երդում է տվել, որ պետք է դրանք կատարի անգամ կյանքի գնով, ճիշտ չէ, թող այդ երդմանը հարազատ մնա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ