ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անխոս է, որ ֆրանսիացիներն ուժեղ էին

Անխոս է, որ ֆրանսիացիներն ուժեղ էին
01.07.2018 | 09:17

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյօֆյան փուլի առաջին դիմակայությունը աշխարհի չեմպիոնի կոչմանը հավակնող երկու ֆավորիտբների միջև էր: Որքան էլ ցավալի է Մեսիի երկրպագուների համար, պատվող կողմն եղավ Արգենտինայի ընտրանին, որն այդպես էլ չկարողացավ հակակշիռ լինել դինամիկ, թեթև, ագրեսիվ, արտիստիկ խաղ ցուցադրող Ֆրանսիայի ընտրանուն, շատ հնարավոր է՝ աշխարհի ապագա չեմպիոնին:


Խաղն ավարտվել է 4:3 հաշվով: Եթե վերացարկվենք հանդիպման արդյունքից, չի բացառվում, որ այդ օրը ֆուտբոլային արքայի կողքին իրականում տեսանք նրա ժառանգորդին: Կարծում եմ՝ տարակարծություն չունեք և միանգամից գլխի ընկաք, որ խոսքը գնում է 19-ամյա Կիլիամ Մբապեի մասին: Իսկ արքան բոլորին հայտնի մեկն ու նրա անունն է Լիոնել Մեսի՝ անկախ ազգային ընտրանու ցույց տված խաղից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ