ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչպես կվերափոխի ԵԿՄ-ն Արամ Սարգսյանը

Ինչպես կվերափոխի ԵԿՄ-ն Արամ Սարգսյանը
09.07.2018 | 20:00

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ԵԿՄ-ին նորից կաջակցեն, եթե այն վերափոխվի: «Եթե կարողանան վերափոխվել և ավելի մասնագիտացված աջակցել ՊՆ-ին և նախազորակոչային պատրաստության գործին, մենք կաջակցենք օրենքի սահմաններում»,- ասել է նախարարը: Սակայն անհասկանալի է, թե «վերափոխվել» ասելով ինչ նկատի ունի պարոն Տոնոյանը: Այսինքն, այլևս «զինվորի բաժինը» չպե՞տք է հայտնվի ԵԿՄ նախագահի առանձնատանը, թե՞ ԵԿՄ-ի իրական դերի մասին է խոսում նախարարը: Եթե առաջին տարբերակն է, նշանակում է ՊՆ-ն կսկսի աջակցել ԵԿՄ-ին, եթե այդ կառույցի ղեկավարն այլևս նման անբարոյական գործողություններով չզբաղվի, ինչպես նախորդը: Սակայն եթե երկրորդ տարբերակն է, նշանակում է կառույցի առաջնահերթությունների ընդհանուր վերանայում: Սակայն պաշտպանության գերատեսչության ղեկավարը չի ասում, որ նման կառույց կանոնավոր բանակի դեպքում մեզ անհրաժեշտ չէ, ինչպես շատերն են այս օրերին ասում: Փաստորեն, պաշտպանության գործի համար ԵԿՄ-ն դեռ պետք է:


Փոխարենը Դավիթ Տոնոյանը հստակ ընդգծում է, թե ինչ են պահանջում ԵԿՄ-ից: «Մասնագիտացված աջակցել ՊՆ-ին և նախազորակոչային պատրաստության գործին», այսինքն` ոչ միայն պաշտպանության նախարարությունն է իր օգնությունը ցուցաբերելու, այլև համապատասխան պահանջներ ունի նաև ԵԿՄ-ից: Զարգացումները հուշում են, որ Արամ Սարգսյանն է ղեկավարելու ԵԿՄ-ն, և նա պետք է պաշտպանության նախարարության ակնկալած վերափոխումներն իրականացնի: Կստացվի՞ նրանց համագործակցությունը, և ի՞նչ չափով կնորացվի կառույցը, կերևա առաջիկայում, բայց հաստատապես Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ի էջն արդեն վաղուց փակված է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ