«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ազգերի լիգան թափ է հավաքում

Ազգերի լիգան թափ է հավաքում
11.09.2018 | 10:19

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կայացած մի քանի խաղերում դիտվել է հետաքրքիր մրցակցություն: Կիրակնօրյա հանդիպումների հանդիպումը բնականաբար Ֆրանսիայում էր, որտեղ այդ երկրի ընտրանին, Ռուսաստանում կայացած աշխարհի վերջին առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո, առաջին անգամ էր մրցելույթ ունենում սեփական հանդիսատեսի առաջ: Պակաս հետաքրքիր չէր նաև Ֆրանսիայի ընտրանու օրվա մրցակիցը՝ Նիդերլանդների հավաքականը, որը, չկարողանալով հաղթահարել խմբային փուլը, զրկվել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից ու ներկայումս, փաստորեն, նոր հավաքական է ձևավորում:


Ֆրանսիացիները հանդերձարան են գնացել հաշվի մեջ առաջ անցած: Գոլի հեղինակը համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ Կիլիան Մբապեն է: 67-րդ րոպեին Բաբելին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն Ժիրուն իր թիմին պարգևել է հաղթական գոլ:


Հաջորդ տուրում ֆրանսիացիները ազատ են հանդիպումից, սակայն դա նրանց համար չի կարող նշանակել լիակատար հանգիստ, քանզի հոլանդացիները մրցելու են գերմանացիների հետ, ովքեր խմբային առաջին մրցակցությունում հանդիպել են ֆրանսիացիների հետ ու խաղը խաղաղ հանգրվանի հասցրել: Հիշեցնենք, որ այդ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ ակնհայտորեն գոհացնելով երկու կողմին էլ: Ի դեպ, կիրակին հանգստի օր չի եղել Գերմանիայի ընտրանու համար: Յոախիմ Լյովի սաներն ընկերական հանդիպում են անցկացրել Պերուի հավաքականի հետ ու խաղը շահել 2:1 հաշվով:


Ազգերի լիգայի խաղարկության մյուս հանդիպումներից հիշատակենք առավել հետաքրքրական դիմակայություներից մի քանիսի հաշիվը: Դանիան ՈՒելսին հաղթել է երկու անպատասխան գնդակի առավելությամբ, սակայն մրցակցի դարպասը գրավելու անհամեմատ մեծ թվով հնարավորություն է ունեցել: Կիպրոսը 2:1 հաշվով սեփական հարկի տակ պարտության է մատնել սլովենացիներին, ուկրաինացիները նվազագույն հաշվով առավելության են հասել Սլովակիայի ընտրանու նկատմամբ:
Երեկ նույնպես հետաքրքիր հանդիպումների պակաս չկար, սակայն դրանցից առավել հետաքրքրականը, հարկավ, Պորտուգալիա-Իտալիա մրցակցությունն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ