ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԵՄ-ում էյֆորիան «նստել» է

ԵՄ-ում էյֆորիան «նստել» է
14.09.2018 | 00:25

Իշխանափոխության առաջին օրերին միջազգային հանրությունը, մեծ ակնկալիքների սպասումով, բավականին բուռն արձագանքեց հայաստանյան «հեղափոխությանը», սակայն վերջին շրջանում պակասել է ոգևորության ալիքը: Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ ունեն: Փաշինյանի բրուսելյան այցից և այնտեղ հնչած հայտարարություններից հետո ԵՄ-ը, կարծես, մի կողմ է քաշվել ու դիտորդի կարգավիճակով հետևում է իրադարձԻշխանափոխության առաջին օրերին միջազգային հանրությունը, մեծ ակնկալիքների սպասումով, բավականին բուռն արձագանքեց հայաստանյան «հեղափոխությանը», սակայն վերջին շրջանում պակասել է ոգևորության ալիքը: Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ ունեն:ություններին: Անգամ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին է կորցրել նախկին ոգևորությունը և, ըստ որոշ աղբյուրների, հայտարարել, թե իրենց համար դեռ անորոշ է` Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ է ցանկանում անել:


Նույն աղբյուրի պնդմամբ` ԵՄ-ում գնահատում են կոռուպցիայի դեմ նոր իշխանությունների պայքարը, սակայն արձանագրում նաև, որ չկա զարգացման հստակ քաղաքականություն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ