ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«ՊՍԺ-ն ունի հիանալի ֆուտբոլիստներ ու մարզիչ»

«ՊՍԺ-ն ունի հիանալի ֆուտբոլիստներ ու մարզիչ»
18.09.2018 | 02:04

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր ալ-Հելայիֆին խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 18-ին «Լիվերպուլի» հետ ունենալիք խաղի սպասումներից. «Հեշտ հանդիպում չի լինելու: Գիտենք, որ դժվար է լինելու, քանի որ «Լիվերպուլը» նախորդ տարի հասել էր մինչև եզրափակիչ: Սակայն «Պարի Սեն Ժերմենն» ունի հիանալի ֆուտբոլիստներ ու մարզիչ, ովքեր կարող են լավ ելույթ ունենալ «Էնֆիլդում»: Մենք գերազանց թիմ ունենք և աշխարհի լավագույն մարզչին»:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը մարզում է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը: Ի դեպ, նույն գերմանական մարզչական դպրոցի ներկայացուցիչ է և «Լիվերպուլի» ղեկակալը՝ Յուրգեն Կլոպը:
Տեղեկացնենք, որ այդ օրը հանդիսատեսը թոփ մրցակցությունների պակաս չի ունենա: Ամենաբարձր ճաշակի կարող են համապատասխանել «Ինտեր»-«Տոտենհեմ», «Մոնակո»-
Մադրիդի «Աթլետիկո» դիմակայությունները, որոնց հաջորդ օրը գալիս են գումարվելու «Մանչեստր Սիթի»-«Լիոն», Մադրիդի «Ռեալ»-«Ռոմա» մրցակցությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ