«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ջիանի դե Բիազին

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ջիանի դե Բիազին
25.09.2018 | 22:25

Իտալացի 62-ամյա մարզիչ Ջիանի դե Բիազին կգլխավոր Հայաստանի ազգային հավաքականը` գրում է Telegrafi.com-ը, նշելով, որ դե Բիազին Հայաստանում է և հանդիպել է ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Սպասվում է, որ իտալացի մարզչի հետ ՀՖՖ-ն պայմանագիր կկնքի այսօր կամ վաղը: Ջանի դե Բիազիի վերջին ակումբը եղել է իսպանական «Ալավեսը»: 2017-ից նա չի աշխատել որևէ ակումբում:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ