ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ջարդ» չի սպասվում

«Ջարդ» չի սպասվում
09.10.2018 | 01:22

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի դեմս Ֆելիքս Ցոլակյանի, նոր նախարար ունեցավ։ Մինչ նորանշանակ նախարարին վարչապետը կներկայացներ աշխատակազմին, մենք փորձեցինք ճշտել` կադրային ջարդ նախարարությունում կլինի՞, և կա՞ն արդյոք նոր ծրագրեր։


«Անկախ այն բանից, թե որ կառույցում եմ աշխատել և ինչ պաշտոն եմ զբաղեցրել, երբևէ կադրային ջարդի կողմնակից չեմ եղել։ Մարդուն աշխատելու և իր հմտությունները բազմակողմանիորեն դրսևորելու հնարավորություն պետք է տալ, այդ պայմաններում է բացահայտվում մարդու պրոֆեսիոնալիզմը։ Պրոֆեսիոնալ, գիտակ մարդը պետք է աշխատի, լավ աշխատողը երբևէ մտավախություն չպետք է ունենա։ Կադրային հարցում իմ մոտեցումները միշտ էլ այդպիսին են եղել, հիմա էլ չեն փոխվել։ Ինքս երբևէ չեմ մտածել որևէ պաշտոն զբաղեցնելու մասին, առաջնայինը մեր երկրի զարգացման համար աշխատելն է։ Ինչ վերաբերում է ծրագրերին, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալ որոշ ժամանակ հետո։ Անհրաժեշտ է խորքից ծանոթանալ համակարգին, ճիշտ վերլուծություններ անել և առաջարկներ ներկայացնել»,- ասաց նորանշանակ նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ