ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սավչենկոն պատրաստվում է Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Սավչենկոն պատրաստվում է Ուկրաինայի նախագահական ընտրություններին
07.11.2018 | 20:12

Ուկրաինական Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որն այս պահին գտնվում է Քննչական մեկուսարանում, եկող տարի պատրաստվում է մասնակցել Ուկրաինայի նախագահի ընտրություններին: Այս մասին «Главком»-ին տված հարցազրույցում ասել է Սավչենկոյի քույրը՝ Վերան:


«Նրա համար դա սկզբունքի հարց է, քանի որ եթե Նադեժդան առաջադրի իր թեկնածությունը, դրանից հետո նա նույնիսկ ինչ-որ իմունիտետ ձեռք կբերի»,- ասել է Վերա Սավչենկոն՝ հավելելով, որ նրանք քրոջ հետ միասին ընտրություների համար անհրաժեշտ գումարը հավաքելու են Սավչենկոյի անունով բացված «Հասարակական-քաղաքական պլատֆորմի» վրա:


Վերջինս սակայն խոսոտվանել է, որ այս պահին իրենց աջակցողների թիվը մեծ չի: «Ես նկատում եմ, որ խորհրդրանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը ներդաշնակված են իրար. Նրանք տարիներով ճանաչում են իրար, երեխաներ են մկրտել, ամուսանցել են, բաժանվել են: Քաղաքական ընտանիքում ամեն բան կարգին է, իսկ այդպիսի ընտանիքում, ի՞նչ եք կարծում, կարիք կա՞, որ Նադեժդայի նման մեկն ասի. «Բոլորդ թափուկ եք, կորեք այստեղից»»,- նկատել է զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ