ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանի կարևոր արձանագրումները

Փաշինյանի կարևոր արձանագրումները
06.12.2018 | 23:12

Դեռ շաբաթներ առաջ, երբ Բելառուսի նախագահն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել էր ՀԱՊԿ-ի ներքին խոհանոցը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրա համար պարզաբանումներ պետք է պահանջի Լուկաշենկոյից: Այսօր Սանկ Պետերբուրգում ԵԱՏՄ Վեհաժողովում ակնհայտ երևում է ղեկավարների լարված պահվածքը միմյանց հանդեպ, մասնավորապես Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի: Պաշտոնկան հայտարարություններում ոչինչ չի ասվում »հաշիվ պահանջվե՞լ է», թե՞ ոչ, բայց փոխադարձ հայացքներն ավելին են ասում: Ինչևէ:


Արդեն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է. «Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե`ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»: Այս խոսքում վարչապետի պաշտոնակատարը մի քանի հստակեցումներ է անում. նախ արձանագրում, որ Հայաստանի նախկին իշխանությունների պահվածք, որն ինչպես ինքն էր ավելի վաղ ներկայացրել »վիզը ծուռ» քաղաքականություն չէր, այլ հավատարիմ դաշնակցի: Հաջորդ արձանագրումը պակաս հետաքրքիր չէ. Փաշինյանը հստակություն է պահանջում ՀԱՊԿ երկրներից, որպեսզի հասկանա` ղարաբաղյան հիմնախնդրի անցանկալի զարգացման դեպքում ինչպես պետք է նրանք իրենց պահեն: Սա շատ կարևոր արձանագրում է: Վարչապետի պաշտոնակատարը բառացի ասում է, թե պետք է իմանալ ում վրա կարող ենք հույս դնել, ում` ոչ:


Անշուշտ, էական է հարաբերություններում բաց ու հստակ խոսել, դաշնակիցներին հասկացնել, թե նրանց քայլերը չեն բխում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից, բայց այս ամենը պետք է նաև համեմվի դիվանագիտական ճիշտ գործողություններով ու քայլերով, որպեսզի արդյունքը երաշխավորված լինի: Այլապես միայն կոշտ հայտարարություններով հեռուն չես գնա: Այն դեպքում, որ դիմացինդ կարող է ավելի կոշտ հակադրություն ցույց տալ ու արդյունքում դու միայնակ մնաս »գայլերի ոհմակի» դեմ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ