ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ուկրաինայի եկեղեցին չի կարող Աստծուց լինել. Կիրիլ պատրիարք

Ուկրաինայի եկեղեցին չի կարող Աստծուց լինել. Կիրիլ պատրիարք
10.12.2018 | 00:28

Մոսկվայի և Համայն Ռուսիո առաջնորդ պատրիարք Կիրիլն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծվող տեղական եկեղեցին կառուցվում է չարի ու ատելության հիման վրա, հետևաբար այն չի կարող Աստծուց լինել: Փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Ինչպիսի ատելություն, ինչպիսի չարություն, չէ որ դրանք չեն կարող Աստծուց լինել: Անհնար է»,- ասել է մետրոպոլիտը:


Նրա կարծիքով՝ ուկրաինական եկեղեցու անկախության համար պայքարողները պատրաստ են փչացնել մյուսների հոգևոր ու աշխարհիկ կյանքը, ինչ է թե հասնեն իրենց նպատակներին:
«Աղոթում են, լացում եմ մարդիկ, որ բաժանում կա մեր եկեղեցում: Որևէ մեկը կոպիտ կամ վիրավորական խոսք չի ասում անջատողականների հասցեին, բայց նրանք չեն հարգում մյուսների հոգևոր պահանջմունքները: Ես հուսով եմ՝ այս ճգնաժամը կհաղթահարենք միասնաբար»,- ամփոփել է Համայն Ռուսիո առաջնորդը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ