Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ուկրաինայում 1932-33 թթ-ին մոլեգնած սովը ցեղասպանություն է. ԱՄՆ ներկայացուցիչների պալատ

Ուկրաինայում 1932-33 թթ-ին մոլեգնած սովը ցեղասպանություն է. ԱՄՆ ներկայացուցիչների պալատ
12.12.2018 | 18:10

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է որակել Ուկրաինայում 1932-33 թթ-ին մոլեգնած սովը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը նկատել է, որ նման որոշում ընդունելու վրա մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի ուկրաինական հասարակությունն ու այդ երկրում Ուկրաինայու դիվանագետները:

Ներկայացուցիչների պալատի «931» բանաձևի տեքստում, որը հրապարկվել է կոնգրեսի պաշտոնական կայքում, ասվում է. «Ներկայացոուցիչների պալատը ճանաչում է Ուկրաինայի ցեղասպանությունը, որ Ուկրինայում եղել է սովի տարիներին՝ Իոսիֆ Ստալինն ու այն ժամանակվա կառավարության անմիջական մասնակցությամբ»:

Նշենք, որ նույնաբովանդակ մի բանաձև էլ ԱՄՆ Սենատն էր ընդունել դեռևս հոկտեմբերի 4-ին, ինչը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն համարել էր երկու երկրների ստրատեգիական համագործակցության վառ ապացույց:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր: «1930-ականներին Ուկրաինայում մոլեգնած սովը չի կարելի ցեղասպանություն համարել, դա հակասում է պատմական փաստերին: Սովը խորհրդային այլ երկրներում նույնպես եղել է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ