Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռուսաստանն արգելել է ուկրաինական մի շարք ապրանքների ներմուծումը

Ռուսաստանն արգելել է ուկրաինական մի շարք ապրանքների ներմուծումը
29.12.2018 | 19:50

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուկրաինական մի շարք ապրանքների ներմուծումն արգելող որոշում է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Սա պատասխան է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նկատմամբ մի շարք ոլորտներում պատժամիջոցներ սահամնելու դեմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ վարչապետը:

Ըստ որոշման՝ արգելվում է քաղցրեղենի , հացաբուլկեղենի, բուսական յուղի որոշ տեսակների, ձկնային և բանջարեղենային պահածոների, մրգային ժելեների ու ջեմերի, հյութերի և ալկոհոլային խմիչքների ներմուծումը:

Պատջամիջոցների ցուցակում տեղ են գտել նաև արդյունաբերական մի շարք նյութեր՝ խճաքարը, մանրախիճը, մաքրող միջոցների որոշ տեսակներ, թուղթն ու ստվարաթուղթը, պաստառները, կաթսաները, կահույքը, գյուղատնտեսական տեխնիկան, ավտոպահեստամասերը, մլուխներն ու մետաղալարերը, տրակտորներն ու կցորդիչները:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան ու Կիևը «պատժամիջոցային պատերազմի» մեջ են դեռևս 2015 թ-ից:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ