ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Վտանգված է մասնակցությունը

Վտանգված է մասնակցությունը
25.01.2019 | 12:55

Մոսկովյան հակադոպինգային լաբորատորիայի տվյալների կեղծումը կարող է հանգեցնել նրան, որ ռուս մարզիկներին թույլ չտան մասնակցել 2020 թվականին Ճապոնիայում կայանալիք օլիմպիական խաղերին ու մնացյալ մրցումներին՝ հաղորդում է ТАСС-ը: Երեկ WADA-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել անփոփոխ թողնել համաշխարհային հակադոպինգային կոդեքսին ռուսական հակադոպինգային գործակալության (РУСАДА) կարգավիճակի համապատասխանությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ