ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հուսով ենք` զգացել է իր սխալը

Հուսով ենք` զգացել է իր սխալը
15.02.2019 | 03:30

Օրեր առաջ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանն իր համակիրներով փակել էր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն ու պահանջում էր մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը: Ինչպես տեղեկացա, մարզպետն իրոք լավ ախորժակ է ունեցել և ահագին բողկ է կերել: Բայց քաղաքապետի թեկնածուի հայտարարությունն ուղղակի հիմարություն էր: Վարչապետին ուղղված տեսաուղերձում նա ասում է՝ եթե իր հարցերը չլուծվեն, ինքը կսատարի թուրքերին: Հասկանու՞մ եք իրավիճակի լրջությունը. Արցախ տանող պետական գերկարևոր ավտոճանապարհն արգելափակել է և խոսում է թուրքերին, այս դեպքում՝ ադրբեջանցիներին սատարելու մասին: Իհարկե, պարզից էլ պարզ է, որ դա անհավասարակշիռ հոգեվիճակի հետևանք է, բայց ի՞նչ կմտածեն ադրբեջանցիները, արդյո՞ք չեն մտածի, որ Վարդենիսում «քարդաշ» ունեն և պետք եղած ժամանակ կարող են ապավինել նրա օգնությանը: Սա հոգեբանական դառն ապտակ է հայ զինվորին. մարդիկ սահմանում արյուն են թափում, իսկ թիկունքում թշնամուն սատարելու մասին են խոսում, մի բան, որ նույնիսկ կատակով չպետք է ասվի:
Հուսով ենք՝ Գևորգ Սիմոնյանն զգացել է իր սխալը և նոր տեսաուղերձով ներողություն կխնդրի հայկական զինուժից:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ