«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Մխիթարյան՝ 1 գոլ + 2 գոլային փոխանցում

Մխիթարյան՝ 1 գոլ + 2 գոլային փոխանցում
28.02.2019 | 13:43

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Բորնմուտին» 5-1 հաշվով: Գոլերը՝ Օզիլ, Մխիթարյան, Կոսյելնի, Օբամեյանգ, Լակազետ, Մուսե: Հայաստանի հավաքականի ավագը աչքի ընկավ նաև 2 գոլային փոխանցումներով:

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ