Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրապարակել է հավաքականի հայտացուցակը

Հրապարակել է հավաքականի հայտացուցակը
18.03.2019 | 17:20

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է Եվրո-2020-ի ընտրական ցիկլը: Արդեն մարտի 23-ին մեր ընտրանին կհյուրընկալվի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ ուժերը կչափի Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումներին պատրաստվելու համար Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս), Արամ Հայրապետյան և Անատոլի Այվազով, «Բանանց», Հենրի Ավագյան, «Ալաշկերտ», Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»:


Պաշտպանական գծում դիտարկվում են հետևյալ ֆուտբոլիստները՝ Վարազդատ Հարոյան, «ՈՒրալ» (Ռուսաստան), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան), Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս), Հայկ Իշխանյան և Արտյոմ Խաչատուրով («Լոռի»), Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»), Արմեն Մանուչարյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններն են Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ», Անգլիա), Գևորգ Ղազարյանը («Շավիշ», Պորտուգալիա), Սարգիս Ադամյանը («Յան Ռեգենսբուրգ» Գերմանիա), Արաս Օզբիլիսը («Վիլլեմ-II», Հոլանդիա), Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան), Էդգար Բաբայանը («Հոբրո», Դանիա), Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Կառլեն Մկրտչյանն ու Ալիկ Առաքելյանը (Փյունիկ» ), Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա»):
Հարձակվողներն են՝ Ալեքսանդր Կարապետյանը («Պրոգրես», Լյուքսեմբուրգ), Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Ատլետիկո ՈՒռական», Արգենտինա), Յուրա Մովսիսյանը, (առանց ակումբի):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ