ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նազենի Ղարիբյանը հասկացրել է` իրենց հետ չքայլածներին վստահել չեն կարող

Նազենի Ղարիբյանը հասկացրել է` իրենց հետ չքայլածներին վստահել չեն կարող
02.04.2019 | 03:16

Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը մշակույթի գործիչներին «շատ կուլտուրական ձևով» հասկացրել է, որ հանգիստ նստեն տեղներն ու համակերպվեն որոշումների հետ: Տիկին Ղարիբյանի հետ հանդիպումներ ունեցող արվեստագետները վրդովված են` մաեստրո Կոստանտին Օրբելյանին Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը փոփոխության չի ենթարկվելու: Ավելին` գործընթացը շղթայական է լինելու ու տարածվելու է մշակութային մյուս հաստատությունների վրա:


«Տիկին Ղարիբյանին հարցրինք` եթե իշխանությունների հետ չենք քայլել, ուրեմն պետք է հրաժե՞շտ տանք պաշտոնին: Նա դրական պատասխան տվեց, պարզաբանելով, թե նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ ստացած անձինք վտանգավոր են իրենց համար: Ընդգծեց, որ վստահելի մարդկանց են նշանակելու կարևոր պաշտոններում, բացի այդ, նոր գաղափարներով, նորարարական մոտեցումներով մարդիկ են պետք»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Հետաքրքիր է` երկիրը քայլածների ու չքայլածների բաժանելու երևույթը դեռ ինչքա՞ն է շարունակվելու: Քանի-քանի արվեստագետ, մասնագետ ու արժանապատիվ քաղաքացի է լքելու երկիրը, ինչ է թե նախորդ իշխանությունների ժամանակ է հրավիրվել աշխատանքի: Նույն տրամաբանությամբ կարելի է կենսաթոշակից զրկել այն տատիկ-պապիկներին, որոնց կենսաթոշակային տարիքը նախորդ իշխանությունների ժամանակ է լրացել, աշխատանքից ազատել մանկավարժների, զինվորականների, պետական համակարգի աշխատողների մեծամասնությանը, իսկ դեռ խորհրդային տարիներին աշխատանքի անցածներին գամել անարգանքի սյունին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ