ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեհրիբանի և Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» հայացքները

Մեհրիբանի և Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» հայացքները
04.04.2019 | 22:33

Հետաքրքիր օրեր ենք ապրում։ Մենք, որ շատ հանդուրժող ենք ու խաղաղասեր, ըստ նոր կառավարության, պետք է ավելի խաղաղասեր դառնանք։ Իսկ հակառակորդն էլ ավելի է սրում իր հռետորաբանությունը։

Մինչ մեր վարչապետի կինը խաղաղասիրական ակցիաներ է անում, առաջարկում փամփուշտից միայն զարդեր պատրաստել, Ալիևի փոխնախագահ կինը՝ Մեհրիբան Ալևան հայտարարում է, որ Ադրբեջանն անպայման կվերականգնի տարածքային ամբողջականությունը, և գրավյալ տարածքներում կծածանվի ադրբեջանական դրոշը։
Ավելին, կինը շարունակում է ամուսնու մարտավարությունը և հավելում, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների կորստյան հետ:


Այսքանից հետո դեռ Աննա Հակոբյանը շարունակելու՞ է պնդել, որ մեզ փամփուշտը միայն զարդի համար է պետք։ Հիշեցնենք նաև, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանի կինը."Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը»: Ավելի ուշ ընդգծել նաև. «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»: Անշուշտ, այս հայտարարություններն արժանացան հայ հանրության քննադատությանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ