ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արծաթը՝ հայ շախմատիստուհուն

Արծաթը՝ հայ  շախմատիստուհուն
05.04.2019 | 04:29

Սենթ Լուիս քաղաքում ավարտվել են շախմատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց և տղամարդկանց առաջնությունները: Կանանց առաջնության մասնակիցների թվում է եղել մեր հայրենակցուհի Տաթև Աբրահամյանը, որը վաստակած 7,5 միավորով դարձել է առաջնության փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալը:


Ինչ վերաբերում է տղամարդկանց առաջնությանը, այն հավաքել էր հզոր կազմ: Մասնակիցների թվում էին մի շարք առաջատար շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, ՈՒեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Սեմ Շանկլանդը:
ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 8 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Լենիեր Դոմինգեսը և Ֆաբիանո Կարուանան կիսել են 2-3-րդ հորիզոնականները, իսկ մեր հայրենակից, 18-ամյա Սամուել Սևյանը ՈՒեսլի Սոյի հետ բաժանել է 4-5-րդ հորիզոնականները:
Վարուժան Հակոբյանն իր հնարավորություններից ցածր է հանդես եկել և զբաղեցրել է միայն 9-րդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ