«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Տիրոջ Հարության պատարագ

Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Տիրոջ Հարության պատարագ
21.04.2019 | 22:20

Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության պատարագ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ:
Պատարագին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահը, նախարարներ, գործադիրի այլ ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:


Ապրիլի 21-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Հարության տոնին մատուցվող սուրբ պատարագից հետո հայերն ավանդաբար հավաքվում են մեծ ընտանիքով` զատկական սեղանի շուրջ, որի խորհրդանիշն են կարմիր հավկիթը, բրնձով ու չամչով փլավը, ձուկն ու գինին: Աշխարհի խորհրդանիշ հավկիթը կարմիր ներկելը աշխարհի` Քրիստոսի արյամբ փրկվելու նշանն է: Բրինձը ևս աշխարհի խորհրդանիշն է, որը քաղցրանում է չամչով` քրիստոնյաներով: Ձուկը քրիստոնյաների հալածանքի շրջանում (մթ. I-IV դարեր) նրանց գաղտնանշանն էր, իսկ գինին` խաղողի քաղցրադառն հյութը` աշխարհը փրկագործող աստվածային արյունը: Հայ առաքելական եկեղեցիներում երեկ մատուցվել է ճրագալույցի պատարագ, որից հետո Երևանում կանթեղներով երթ է ընթացել:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ