Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արդար չէ

Արդար չէ
18.06.2019 | 01:02

Ինչպիսի՞ քաղաքապետ է Հայկ Մարությանը` հարցրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին, վերջինս այլաբանորեն, իմա` անեկդոտով պատասխանեց: «Մեկը գիշերով գողություն է անում` փորձելով տան կողպեքը կոտրել: Անցորդներից մեկը նկատելով հարցնում է` ի՞նչ ես անում: «Ջութակ եմ նվագում»,-լինում է պատասխանը: «Բա ինչու՞ ձայնը չի լսվում»,- հակադարձում է անցորդը: «Վաղն անպայման կլսվի»,- հեգնում է գողը»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից ոչ միայն սեփական աշխատակիցները գլուխ չեն հանում, այլև համաքաղաքացիները: Այս մեկ տարվա ընթացքում չկարողացավ անգամ աղբի հարցը կարգավորել, էլ ուր մնաց քաղաքային լուրջ խնդիրները լուծեր: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրի, Մարությանը քաղաքային տնտեսություն վարելու ունակություն բացարձակապես չունի, խնդիրներին իրազեկ չէ: Իսկ աշխատավարձերի բարձրացման վերջին նախագծի մերժումը իսկական յուղ էր հին կադրերի «սրտին», որովհետև իրենց աշխատավարձերի բարձրացումը շատ չնչին էր լինում, իսկ 2-3 ամիս աշխատող հեղափոխականների աշխատավարձը կրկնապատկվելու ու եռապատկվելու էր: «Բա դա արդար ա՞»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ