Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչ միայն հետաքրքիր, այլև թեժ է լինելու

Ոչ միայն  հետաքրքիր, այլև թեժ է  լինելու
19.07.2019 | 02:35

Կանանց գեղասահքի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական վերջին խաղերի արծաթե մեդալակիր, մեր հայրենակից Եվգենյա Մեդվեդևան ներկայացրել է «Գեյշայի հուշերը» կինոնկարի երաժշտությամբ ստեղծված իր նոր ծրագրի մասը: Այն բեմադրել է աշխարհում ներկայումս ամեանախոշոր պահանջարկ ունեցող պարուսույցներից կանադացի Շե-Լին Բուռնը, որը փոքր-ինչ վաղ ստեղծել էր նույնպես ռուսական գեղասահքի ներկայացուցիչ Ելիզավետա Տուխտամիշևայի ծրագիրը: Ի միջի այլոց նրա ծառայություններից են օգտվում աշխարհի կրկնակի չեմպիոն, ամերիկացի մենասահորդ Նեթան Չենը, որը մարզվում է մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ճապոնուհի Կաորի Սակամոտոն, ու այս ցանկը ծավալվելու ակնհայտ միտումներ ունի: Սակայն եկեք դառնանք Եվգենյային:


Ինչպես են ծրագրում ծավալվում գործողություննե՞րը:
Մեդվեդևայի կերպավորած հերոսուհին մի ոտքի վրա իրականացնում է քայլ-տարրերի հնարքը, հույզերի պոռթկման տակ թռչում է վեր ու, պտույտ-ցատկ անելով, քարի պես, ծնկի վրա, ընկնում է ներքև՝ ափերով հարվածելով սառույցին: Սա ճապոնացի հայտնի գեյշա Սայուրիի անցած ուղու կերպավորումն է գեղասահքի լեզվով, մարդու, որը լինելով ձկնորսական աղքատիկ ընտանիքի ներկայացուցիչ, իր արվեստում հասավ բարձունքի՝ միաժամանակ իր ողջ կյանքի նկատմամբ նվաճելով հասարակության սերն ու հարգանքը: Այդ վերելքի ճանապարհին Սայուրին հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ, ինչն էլ ակներևաբար Մեդվեդևան ցույց է տալիս քայլ-տարրերի աննկարագրելի գեղեցիկ ու բարդ «գորգով»:


Միաժամանակ նկատենք, որ Մեդվեդևայի ներկայացրած տեսանյութը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում: Հայտնի է մասնավորապես երգիչ Քրիստիան Կոստովի թողած գրությունը, որը սովորական մտերմությունից ավելիի մասին է վկայում: Ի միջի այլոց պակաս զգայական չէ և Մեդվեդևայի սրտիկներով պատասխանը, ինչն աննշմար չի մնացել մարզուհու երկրպագուների կողմից: Միջանկյալ նաև նկատենք, որ Մեդվեդևան անցյալ մրցաշրջանում հենց Քրիստիան Կոստովի Beautiful Mess կոմպոզիցիայով էր հանդես գալիս իր ցուցադրական ելույթներում:


Տեսահոլովակին արձագանքել է նաև կանադացի մենասահորդ Կոնրադ Օրզելը, որը Տորոնտոյում Մեդվեդևայի հետ է մարզվում ու վերջերս իր «Ինստագրամի» ուղիղ եթերում ասել էր, որ Ռուսաստանից իր ամենասիրելի գեղասահորդը Եվգենյան է:
Տեսահոլովակի մասին կարծիք է հայտնել նաև նախկին գեղասահորդ, Մեդվեդևայի մտերիմ ընկերուհի Եկատերինա Բոբրովան (նա գեղասահքի պարային դպրոցի ներկայացուցիչ է)՝ թողնելով հետևյալ գրությունը. «I՚m so excited» (ես այնպես հուզված եմ)»:
Նկատենք, որ ավելի վաղ Մեդվեդևան նույն կերպ կազմակերպել էր և իր կարճ ծրագրի շնորհանդեսը: Այս երկու ծրագրերն ամբողջությամբ հանդիսատեսը կըմբոշխնի Ռուսաստանի ընտրանու ստուգիչ ցուցադրությունների ժամանակ, որոնք լինելու են մոսկովյան հանրահայտ «Լուժնիկիում», սեպտեմբերի 7-8-ին: Ի դեպ, գեղասահքի Ռուսաստանի ֆեդերացիան իր էջում դրել է Մեդվեդևայի, Ալինա Զագիտովայի ու Ելիզավետա Տուխտամիշևայի ելույթների անոնսը: Կասկած չկա, որ իրենց ծրագրերն այստեղ կցուցադրեն նաև երեկվա պարմանուհիները՝ Ալեքսանդրա Տրուսովան, Աննա Շչերբակովան ու Ալյոնա Կոստորնայան: Մի խոսքով, ոչ միայն հետաքրքիր, այլև թեժ է լինելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ