ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Քեֆ անողը քեֆը, երկրի հոգսերի նման, չի պակասում

Քեֆ անողը քեֆը, երկրի հոգսերի նման, չի պակասում
17.09.2019 | 00:51

Հիշում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ինչ ջերմեռանդությամբ էր գրում ՀՀԿ-ականների հարսանիքների, կնունքների ու ծնունդների մասին: Քարը քարին չթողնելով՝ քննադատում էր «իշխանական էլիտայի» խնջույքները: Երկրում «իրավիճակ փոխվելուց հետո», սակայն, արատավոր այդ երևույթի մասով փոխվել է միայն այն, որ «Հայկական ժամանակն» այլևս չի գրում, թե ինչպես է վարչապետը մասնակցել այս կամ այն մեծահարուստի, գործարարի, օլիգարխի տղայի կամ աղջկա հարսանիքին: Իշխանությունները, շարունակելով ավանդույթն ու նախկիններից հետ չմնալով, ի սրտե քեֆ անելուն զուգահեռ, նաև լրագրողների գործն են անում:

Եթե նախկինում իշխանական որևէ հարսանիքից ԶԼՄ-ները լուսանկարը հայթայթում էին, ապա այժմ դրա կարիքը չկա. պետական այրերն իրենք են համացանցը ողողում լուսանկարներով ու ինքնիկներով: Տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ պաշտոնյաների ուրախանալուն կամ խնջույքների մասնակցելուն, բայց նրանք պետք է գիտակցեն, որ հանրային դեմք են, և ամեն ինչ չէ, որ կարելի է հրապարակել: Բացի այդ, մի երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, մարդիկ արտագաղթած հարազատներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքները հանրայնացնելն ուղղակի բարոյական չէ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ