Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հա­կոբ Մկրտ­չ­յա­նն ու Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոններ

Հա­կոբ Մկրտ­չ­յա­նն ու Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոններ
27.09.2019 | 01:50
Թաի­լան­դա­կան Պա­տա­յա քա­ղա­քում ա­վար­տին մո­տե­ցող ծան­րա­մար­տի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան մա­սին ամ­բող­ջա­կան խո­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք միայն թեր­թի հա­ջորդ հա­մա­րում, քա­նի որ մեր մե­դա­լա­յին հա­վակ­նու­թյուն­ներն ա­վե­լի ռեալ են ծանր ու գեր­ծանր քա­շա­յին կար­գե­րում, իսկ ա­ռաջ­նու­թյուն­ներն ա­վան­դա­բար ա­վարտ­վում են այդ քա­շա­յին կար­գե­րը ներ­կա­յաց­նող­նե­րի մր­ցե­լույթ­նե­րով։ Սա­կայն աս­վա­ծը չի նշա­նա­կում, որ այս պա­հի դրու­թյամբ ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յաց­նե­լու բան չու­նենք։
Ու­նենք, այն էլ ինչ­պի­սին ու­նենք։
89 կի­լոգ­րամ քա­շա­յին կար­գում փա­ռա­հեղ մր­ցե­լույթ է ու­նե­ցել գյում­րե­ցի 22-ա­մյա Հա­կոբ Մկրտ­չյանն ու հռ­չակ­վել աշ­խար­հի չեմ­պիոն։ Սո­վո­րա­կա­նի պես գյում­րե­ցի հս­կա­յի մր­ցե­լույ­թը տակ­տի­կա­պես գրա­գետ է կա­ռուց­վել՝ պո­կում վար­ժու­թյու­նում հիմ­նա­կան մր­ցա­կից­նե­րին շատ ա­ռաջ պոկ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն չտալ, որ երկ­րորդ վար­ժու­թյու­նում հիմ­նա­կան խն­դի­րը լի­նի ա­վե­լի հեշտ լու­ծե­լի։
Այդ­պես էլ ե­ղել է։
Պո­կում ձևում ա­ռանձ­նա­կի ու­ժեղ Ռևազ Դա­վի­թա­ձեն հինգ կի­լոգ­րա­մով է ա­ռաջ ան­ցել Հա­կո­բից։ Ճիշտ է, այս­տեղ մեր մար­զի­կը մե­դալ չի նվա­ճել՝ ա­ռաջ թող­նե­լով ևս եր­կու ծան­րոր­դի, սա­կայն կրկ­նում ենք, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը զար­գա­ցել են նա­խան­շա­ծին հնա­րա­վո­րինս հա­մա­հունչ։ Հրում վար­ժու­թյու­նում Հա­կո­բը կանգ է ա­ռել 208 կի­լոգ­րա­մի վրա (երկ­րորդ ցու­ցա­նիշ) չի շա­րու­նա­կել հե­տա­գա պայ­քա­րը (չի օգ­տա­գոր­ծել եր­րորդ մո­տե­ցու­մը), քան­զի քաշն այդ եր­կա­մար­տում նրան ար­դեն իսկ ա­պա­հո­վել է չեմ­պիո­նա­կան տիտ­ղոս։
Ի տար­բե­րու­թյուն Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան, որ­տեղ մեր մար­զի­կի միակ լուրջ մր­ցա­կի­ցը տան­տեր Ռևազ Դա­վի­թա­ձեն էր (ա­ռաջ­նու­թյունն անց­կաց­վել է Բա­թում քա­ղա­քում), Պա­տա­յա­յում հզոր մր­ցա­կից ե­ղավ նաև ի­րան­ցի Ա­լի Մի­րին, ով եր­կա­մար­տի 374 կի­լոգ­րա­մով տի­րա­ցավ փոխ­չեմ­պիո­նի կոչ­մա­նը՝ վրա­ցուն գե­րա­զան­ցե­լով ե­րեք կի­լոգ­րա­մով։ Դե, իսկ մեր տղա­յին աշ­խար­հի չեմ­պիո­նի կո­չումն ա­պա­հո­վեց եր­կա­մար­տի 375 կգ ցու­ցա­նի­շը, ին­չը չորս կի­լոգ­րա­մով ա­վե­լի է Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նում ցույց տված ար­դյուն­քից։ Շնոր­հա­վո­րենք տա­ղան­դա­շատ գյում­րե­ցուն բարձր նվաճ­ման հաս­նե­լու, հայ­րե­նի քա­ղա­քի մար­զա­կան ա­վան­դույթ­նե­րին հա­վա­տա­րիմ մնա­լու, դրանք ա­վե­լաց­նե­լու կա­պակ­ցու­թյամբ ու հու­սանք, որ եր­կար ժա­մա­նա­կով է մուտք գոր­ծել ծան­րա­մար­տի հրա­շա­լի աշ­խարհ։
Հա­վե­լենք, որ 81 և 102 կգ քա­շա­յին կար­գե­րում մեր ընտ­րա­նուն փոքր բրոն­զե մե­դալ­ներ են բե­րել Անդ­րա­նիկ Կա­րա­պե­տյանն ու Սամ­վել Գաս­պա­րյա­նը։
Ե­րեկ մր­ցա­հար­թակ է ե­լել ծան­րա­մար­տի մեր ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տա­րը՝ աշ­խար­հի գոր­ծող չեմ­պիոն, 109 կգ քա­շա­յին Սի­մոն Մար­տի­րո­սյա­նը։ Պո­կում վար­ժու­թյու­նում հա­ջոր­դա­բար գլ­խա­վերևում պա­հե­լով 190, 195, 199 կգ կշ­ռող ծան­րա­ձո­ղե­րը, վերջ­նա­հաշ­վում մեր մար­զի­կը նվա­ճել է վար­ժու­թյան փոքր ոս­կին՝ միա­ժա­մա­նակ սահ­մա­նե­լով աշ­խար­հի ռե­կորդ: Հե­տաք­րք­րա­կան է, որ թե՛ Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի, թե՛ ար­ծա­թը նվա­ճած Անդ­րեյ Ա­րամ­նաուի (198 կգ) և թե՛ բրոն­զին տի­րա­ցած Ժան Ժեի (197 կգ) եր­րորդ մո­տե­ցում­նե­րը ե­ղել են ռե­կոր­դա­յին: Բնա­կա­նա­բար, մար­զիկ­նե­րը ծան­րա­ձո­ղին մո­տե­ցել են հա­կա­ռակ հեր­թա­կա­նու­թյամբ:
Հրում վար­ժու­թյու­նում Սի­մոն Մար­տի­րո­սյա­նը ծան­րա­ձո­ղին մո­տե­ցել է այն ժա­մա­նակ, երբ բո­լորն ա­վար­տել էին մր­ցե­լույթ­նե­րը: Մեր հս­կան ա­ռա­ջին իսկ մո­տե­ցու­մով բարձ­րաց­րել է 230 կի­լոգ­րամն ու նվա­ճել թե՛ փոքր, թե՛ եր­կա­մար­տի ոս­կին՝ 429 կի­լոգ­րամ: Երկ­րորդ մո­տե­ցու­մը, բնա­կա­նա­բար, գրոհ էր աշ­խար­հի ռե­կոր­դի վրա: 241-ն այս ան­գամ չս­տաց­վեց, սա­կայն դա չէր կարևո­րը: Շատ ա­վե­լի կարևորն այն է, որ մենք ու­նե­ցանք մեր երկ­րորդ մեծ ոս­կին: Հու­սանք` վա­ղը հայ գեր­ծանր­քա­շա­յին­նե­րը նոր խմ­բագ­րում­ներ կմտց­նեն մեր ու­նե­ցած մե­դալ­նե­րի պա­շա­րում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ